UPC: 4850034380045
Aveta: Aveta
Ավետա ապրանքանիշի Ապաքինող Ցողաջուրը հոգնած և ջրազրկված մաշկի համար իսկական փրկություն է։ Այս յուրահատուկ ցողաջուրը՝ հարստացված երիցուկի, նարդոսի և կալենդուլայի հիդրոլատներով, ինչպես նաև վարունգի էքստրակտով, ալոե վերայով, պանթենոլով և հիալուրոնաթթվով, ակնթարթորեն թարմացնում է, խոնավեցնում և մաշկին հաղորդում բնական փայլ։
Այն նրբորեն հարթեցնում է կնճիռները և կանխում դրանց առաջացումը։ Վերականգնում է մաշկի բնական բալանսը, արդյունավետորեն պայքարում է թեփոտման և կարմրության դեմ:
Ապաքինող Ցողաջուրը հարմար է դեմքի, պարանոցի և դեկոլտեի համար, և նրա նուրբ բանաձևն այն իդեալական ընտրություն է դարձնում խնդրահարույց, զգայուն և վնասված մաշկի համար։
ԿԻՐԱՌՈՒՄ. Ցողեք դեմքն ու պարանոցն օրական 2-5 անգամ՝ մաշկը խոնավացնելու և վերականգնելու նպատակով: Լվացվելուց հետո կիրառեք որպես մաշկի ամենօրյա խնամք, իսկ օրվա ընթացքում օգտագործեք որպես դեմքի բնական թարմացուցիչ:
• Անվտանգ է երեխաների համար
Նպաստում է
Մաշկի խոնավացմանն ու հանգստացմանը
Մաշկի կարմրածության և գրգռվածության նվազեցմանը
Մաշկի հարթեցմանն ու բնական փայլի վերականգնմանը
Պարբերաբար օգտագործելուց ձեր մաշկը շնորհակալություն կհայտնի ձեզ իր առողջ տեսքով:
Բաղադրություն. Երիցուկի, նարդոսի, վաղենակի հիդրոլատներ | Վարունգով հագեցրած գլիցերին | Հալվեի հյութ | Պրովիտամին B5 | Ալանտոին | Հիալուրոնաթթու | Euxyl Pe 9010 | Կալիումի սորբատ
• Նախապես համոզվեք, որ չունեք զգայունություն
• Դեմքը ցողելիս փակեք աչքերը
• Պահեք չոր և զով վայրում (5-25° C), արևի ուղիղ ճառագայթներից հեռու
• Միայն արտաքին օգտագործման համար