FOUNDER & TEAM
Մենք սիրում ենք Aveta-ի ստեղծման ամեն մի փուլը և գիտենք, որ այդ սերն ու հոգատարությունը հասնում են Ձեզ ու հպվում Ձեր մաշկին։
Արփինե Պողոսյան
Aveta ապրանքանիշի հիմնադիր
Շուրջ 2 տասնամյակ թաքցնելով մաշկիս խամրածությունն ու չորությունը տոնային քսուքի հաստ շերտի տակ՝ 2020 թվականի գարնանը որոշեցի ավելի խորքային ուսումնասիրել մաշկի կարիքներն ու պարզեցի, որ մոլորակի չափահաս բնակչության շուրջ 70%-ը պարբերաբար բախվում է այդ խնդրին, քանի որ օրվա ընթացքում մեր մաշկը տարբեր պատճառներով ակտիվ ջրազրկվում է՝ ծարավում և շատ հաճախ արտաքինից չստանալով ամենօրյա պատշաճ խոնավացում՝ սկսում է խամրել ու չորանալ։
Որոշեցի լուծում տալ այդ խնդրին և բացառապես բնական բաղադրիչներով ստեղծել մաշկի ծարավը հագեցնող մասնագիտացված թարմացուցիչներ։
Բրիտանական 4 դասընթաց, 14 ամիս տևած փորձարկումներ, բույսերի ուսումնասիրություն, հանդիպումներ բժիշկ-մասնագետների հետ, անվտանգության թեստեր, մաշկի կարիքների բացահայտում․․․ և 2021թվականի ամռանը ծնվեց Aveta-ն, որպեսզի մեր բոլորի մաշկը մշտապես թարմ տեսք ունենա։