UPC: 4850034380106
Aveta: Aveta
Aveta-ի Առույգացնող ցողաջուրը էներգիայի աղբյուր և խոնավեցնող միջոց է ձեր մաշկի համար: Այս ցողաջուրն ունի յուրահատուկ բանաձև՝ հարստացված հիլի, խնկունու և մանդարինի հիդրոլատներով, ակնթարթորեն թարմացնում է և ձեր մաշկին հաղորդում բնական փայլ: Բանաձևում տեղ գտած վարունգի էքստրակտով գլիցերինը, հալվեի հյութը, պանթենոլը, ալանտոինը և հիալուրոնաթթուն խորը խոնավեցնում, հարթեցնում են մաշկը և կանխում կնճիռները:
Առույգացնող ցողաջուրը հարմար է համակցված և ձանձրալի մաշկի համար՝ օգնելով նրան ձեռք բերել առողջ և փայլուն տեսք:
ԿԻՐԱՌՈՒՄ. Ցողեք դեմքն ու պարանոցն օրական 2-5 անգամ՝ մաշկը պայծառացնելու և խոնավացնելու նպատակով: Լվացվելուց հետո կիրառեք որպես մաշկի ամենօրյա խնամք, իսկ օրվա ընթացքում օգտագործեք որպես դեմքի բնական թարմացուցիչ:
• Կարելի է ցողել նաև շպարի վրայից
Նպաստում է
Մաշկի թարմացմանն ու առույգացմանը
Մաշկի խոնավացմանը, կնճիռների առաջացման կանխմանը
Մաշկի հարթեցմանն ու բնական փայլի վերականգնմանը
Պարբերաբար օգտագործելուց ձեր մաշկը շնորհակալություն կհայտնի ձեզ իր առողջ տեսքով:
Բաղադրություն. Հիլի, հազրեվարդի, մանդարինի հիդրոլատներ | Վարունգով հագեցրած գլիցերին | Հալվեի հյութ | Պրովիտամին B5 | Ալանտոին | Հիալուրոնաթթու | Euxyl Pe 9010 | Կալիումի սորբատ
• Նախապես համոզվեք, որ չունեք զգայունություն
• Դեմքը ցողելիս փակեք աչքերը
• Պահեք չոր և զով վայրում (5-25° C), արևի ուղիղ ճառագայթներից հեռու
• Միայն արտաքին օգտագործման համար