UPC: 4850034380069
Aveta: Aveta
Հանգստացնող և խոնավեցնող ԽԱՂԱՂԵՑՆՈՂ Ցողաջուրը Aveta-ից թարմության և մաշկի խնամքի իսկական օազիս է: Նրա յուրահատուկ բանաձևը՝ հարստացված նարդոսի, կանաչ թեյի և կապույտ տերեփուկի հիդրոլատներով, մաշկին հաղորդում է խորը խոնավացում և հանգստացնող ազդեցություն:
Հատուկ բանաձևը վարունգի էքստրակտը գլիցերինով, հալվեի հյութով, պանթենոլով և ալանտոինով արդյունավետորեն նվազեցնում է աչքերի տակի մուգ շրջանակները և այտուցը, հարթեցնում է մաշկը և վերացնում հոգնածության նշանները: Հիալուրոնաթթուն ինտենսիվ խոնավեցնում է՝ կանխելով կնճիռների առաջացումը։
Խաղաղեցնող Ցողաջուրը իդեալական ընտրություն է զգայուն և լարված մաշկի համար, որը նուրբ խնամքի և վերականգնման կարիք ունի: Aveta ցողաջրի կանոնավոր օգտագործումը կօգնի ձեզ պահպանել ձեր մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը՝ դարձնելով այն ավելի հարթ, առաձգական և փայլուն:
ԿԻՐԱՌՈՒՄ. Ցողեք դեմքն ու պարանոցն օրական 2-5 անգամ՝ մաշկը հանգստացնելու և խոնավացնելու նպատակով: Լվացվելուց հետո կիրառեք որպես մաշկի ամենօրյա խնամք, իսկ օրվա ընթացքում օգտագործեք որպես դեմքի բնական թարմացուցիչ:
• Կարելի է ցողել նաև շպարի վրայից
Նպաստում է
Մաշկի թարմացմանը, աչքերի տակի սև շրջանակների և այտուցի նվազեցմանը
Մաշկի հարթեցմանն ու հոգնածության վերացմանը
Մաշկի խոնավացմանն ու կնճիռների առաջացման կանխմանը
Պարբերաբար օգտագործելուց ձեր մաշկը շնորհակալություն կհայտնի ձեզ իր առողջ տեսքով:
Բաղադրություն. Նարդոսի, կանաչ թեյի, կապույտ տերեփուկի հիդրոլատներ | Վարունգով հագեցրած գլիցերին | Հալվեի հյութ | Պրովիտամին B5 | Ալանտոին | Հիալուրոնաթթու | Euxyl Pe 9010 | Կալիումի սորբատ
• Նախապես համոզվեք, որ չունեք զգայունություն
• Դեմքը ցողելիս փակեք աչքերը
• Պահեք չոր և զով վայրում (5-25° C), արևի ուղիղ ճառագայթներից հեռու
• Միայն արտաքին օգտագործման համար