UPC: 4850034380021
Aveta: Aveta
Aveta-ի Freshen Up ցողաջուրը թարմացնող և խոնավեցնող միջոց է դեմքի, պարանոցի և դեկոլտեի համար: Դրա բանաձևը՝ հարստացված վարդի, մասուրի և դարչինի հիդրոլատներով, ինչպես նաև վարունգի էքստրակտով, ալոե վերայով, ալանտոինով, պանթենոլով և հիալուրոնաթթվով, ինտենսիվ խոնավեցնում և թարմացնում է մաշկը՝ վերականգնելով նրա բնական փայլը։
Ցողաջրի կանոնավոր օգտագործումը օգնում է հարթեցնել մաշկը և կանխել կնճիռները՝ դարձնելով այն փափուկ և առաձգական:
Freshen Up-ը իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել իրենց մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը, նորմալից մինչև չոր մաշկ ունեցողների համար։
ԿԻՐԱՌՈՒՄ. Ցողեք դեմքն ու պարանոցն օրական 2-5 անգամ՝ մաշկը խոնավացնելու և երիտասարդացնելու նպատակով: Լվացվելուց հետո կիրառեք որպես մաշկի ամենօրյա խնամք, իսկ օրվա ընթացքում՝ որպես դեմքի բնական թարմացուցիչ:
• Կարելի է ցողել նաև շպարի վրայից
Նպաստում է
Մաշկի խոնավացմանը և թարմացմանը
Մաշկի հարթեցմանն ու բնական փայլի վերականգնմանը
Կնճիռների առաջացման կանխմանը
Պարբերաբար օգտագործելուց ձեր մաշկը շնորհակալություն կհայտնի ձեզ իր առողջ տեսքով:
Բաղադրություն. Վարդի, մասուրի, դարչինի, նարնջի կեղևի հիդրոլատներ | Վարունգով հագեցրած գլիցերին | Հալվեի հյութ | Պրովիտամին B5 | Ալանտոին | Հիալուրոնաթթու | Euxyl Pe 9010 | Կալիումի սորբատ
• Նախապես համոզվեք, որ չունեք զգայունություն
• Դեմքը ցողելիս փակեք աչքերը
• Պահեք չոր և զով վայրում (5-25° C), արևի ուղիղ ճառագայթներից հեռու
• Միայն արտաքին օգտագործման համար