UPC: 4850034380083
Aveta: Aveta
Aveta ապրանքանիշի Զովացնող ցողաջուրը թարմացնող միջոց է դեմքի, պարանոցի և դեկոլտեի համար: Դրա յուրահատուկ բանաձևը՝ հարստացված անանուխի, երիցուկի և խնկունու հիդրոլատներով, ինչպես նաև վարունգի էքստրակտով, ալոե վերայով, ալանտոինով և հիալուրոնաթթուով, ակնթարթորեն սառեցնում, հանգստացնում և խոնավեցնում է մաշկը։
Ցողաջուրն արդյունավետորեն նվազեցնում է կարմրությունը և գրգռվածությունը, ինչպես նաև մաշկին տալիս է հարթ և թարմ տեսք:
Զովացնող ցողաջուրը կատարյալ ընտրություն է նորմալ, յուղոտ և գրգռված մաշկի համար, որոնք փնտրում են հարմարավետություն և թարմություն ողջ օրվա ընթացքում:
ԿԻՐԱՌՈՒՄ. Ցողեք դեմքն ու պարանոցն օրական 2-5 անգամ՝ մաշկը թարմացնելու և խոնավացնելու նպատակով: Լվացվելուց հետո կիրառեք որպես մաշկի ամենօրյա խնամք, իսկ օրվա ընթացքում օգտագործեք որպես դեմքի բնական թարմացուցիչ:
• Կարելի է ցողել սափրվելուց հետո
Նպաստում է
Մաշկի զովացմանը և հանգստացմանը
Մաշկի կարմրածության և գրգռվածության նվազեցմանը
Մաշկի հարթեցմանն ու խոնավացմանը
Պարբերաբար օգտագործելուց ձեր մաշկը շնորհակալություն կհայտնի ձեզ իր առողջ տեսքով:
Բաղադրություն. Հազրեվարդի, անանուխի, երիցուկի հիդրոլատներ | Վարունգով հագեցրած գլիցերին | Հալվեի հյութ | Պրովիտամին B5 | Ալանտոին | Հիալուրոնաթթու | Euxyl Pe 9010 | Կալիումի սորբատ
• Նախապես համոզվեք, որ չունեք զգայունություն
• Դեմքը ցողելիս փակեք աչքերը
• Պահեք չոր և զով վայրում (5-25° C), արևի ուղիղ ճառագայթներից հեռու
• Միայն արտաքին օգտագործման համար